Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆի­ջի կղ­զի

Ֆի­ջի կղ­զի
03.12.2019 | 03:02
Ինձ ձեր­բա­կա­լում են Ֆի­ջի կղ­զու1 նու­դիստ­նե­րի լո­ղա­փում և ա­ռանց թույլ տա­լու, որ թե­կուզ թզի տերևով ծած­կեմ իմ ա­դա­մա­կան մեր­կու­թյու­նը, տա­նում են ոս­տի­կա­նա­տուն: Հա­վա­նա­բար չգի­տեն, որ ես մի ամ­բողջ երկ­րի ազ­գըն­տիր նա­խա­գահն եմ և սո­վո­րա­բար իմ ար­ձա­կուրդն եմ անց­կաց­նում այս կղ­զում: Նրանք բռի են, ծայ­րաս­տի­ճան ան­հար­գա­լից: Եր­կու ժամ, մո­րե­մերկ վի­ճա­կում, մութ խցում, առ­նետ­նե­րի և տա­րա­կան­նե­րի ագ­րե­սիվ հարևա­նու­թյամբ պա­հե­լուց հե­տո վեր­ջա­պես տա­նում են ոս­տի­կա­նա­պե­տի մոտ և հայտ­նում ձեր­բա­կալ­ման պատ­ճա­ռը:
Պարզ­վում է ան­ցած գի­շեր, ճիշտ ժա­մը 01-ին, թա­լան­վել են իմ երկ­րի բո­լոր բան­կե­րը և դրա­մա­փո­խու­թյան բո­լոր կե­տե­րը: Ման­րակր­կիտ քն­նու­թյու­նը պար­զել է, որ դա­րի գո­ղու­թյու­նը կա­տա­րել եմ ես: Ան­հա­վա­տա­լի է, բայց ա­մե­նուր իմ մատ­նա­հետ­քերն են գտել: Այն փաս­տը, որ նշ­ված ժա­մին ես ե­ղել եմ կղ­զու գի­շե­րա­յին ա­կումբ­նե­րից մե­կում, հաշ­վի չի առն­վում: Յո­գա­յի մաս­նա­գետ գիտ­նա­կան­նե­րից մե­կը հաս­տա­տում է, որ ես տի­րա­պե­տում եմ լևի­տա­ցիա­յի ար­վես­տին և կա­րող եմ մի քա­նի վայր­կյա­նում հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր անց­նել: Ա­վե­լին` բազ­մա­նա­լու հատ­կու­թյուն ու­նեմ և ֆրան­սիա­կան ֆիլ­մի2 հե­րո­սի պես ա­նար­գել անց­նում եմ բո­լոր պա­տե­րի մի­ջով: Արդ, օգտ­վե­լով ան­ժխ­տե­լի ա­լի­բիից, ա­սենք` ձևաց­նե­լով, թե զու­գա­րան եմ գնում, հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում դա­տար­կել եմ ինձ վս­տահ­ված երկ­րի բո­լոր բան­կե­րը, իսկ թե որ­տեղ եմ պա­հել այդ ան­հաշ­վե­լի գու­մար­նե­րը, կպար­զի իմ երկ­րի ար­դա­րա­դա­տու­թյու­նը:
Լևի­տա­ցիա­յի և դրա­նից բխող զա­ռան­ցանք­նե­րի վար­կածն ըն­դուն­վում է միա­ձայն: Ընդ­դի­մու­թյու­նը ցն­ծու­թյան մեջ է: «Մենք հոգ­նե­ցինք ա­սե­լով, որ նա գող է, ին­չո՞ւ մեզ չէիք լսում, սպա­սում էիք, որ այս օր­վան հաս­նե՞նք, - օր­նի­բուն ա­ղա­ղա­կում են նրանք: - Եվ ոչ միայն գող է, այլև հա­մոզ­վե­ցինք, որ սև մո­գու­թյամբ է զբաղ­վում, սա­տա­նա­յա­կան ծե­սեր է մա­տու­ցում իր հա­մա­խոհ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ»:
Աշ­խարհն ի­րար է ան­ցել: Նման հան­դուգն գո­ղու­թյուն հայտ­նի չէ մարդ­կու­թյան պատ­մու­թյա­նը: Բո­լոր ծայ­րե­րից լրագ­րող­ներ են ե­կել կղ­զի, որ­պես­զի հար­ցազ­րույց ա­նեն ինձ հետ, Հո­լի­վու­դում ար­դեն սցե­նար է գր­վում, ի­տա­լա­կան «Կո­զա նոստ­րա»-ն ինձ հռ­չա­կել է ի­րենց պատ­վա­վոր նա­խա­գահ և թա­խան­ձա­նոք խնդ­րում է, որ ես վար­պե­տաց դա­սեր տամ այդ «միա­բա­նու­թյան» ան­դամ­նե­րին:
Ֆի­ջի կղ­զու իշ­խա­նու­թյուն­նե­րը, հա­վա­տա­րիմ մնա­լով ստանձ­նած մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րին, շղ­թայ­ված, մո­րե­մերկ ինձ հանձ­նում են իմ երկ­րին: Օ­դա­նա­վա­կա­յա­նից մինչև բանտ ըն­կած ճա­նա­պարհն այդ վի­ճա­կում ես անց­նում եմ ոտ­քով: Ժո­ղո­վուր­դը խռն­վել է փո­ղոց­նե­րում: Հայ­հո­յում են, ա­նի­ծում. «Գող, սրի­կա, ա­վա­զակ, թա­լան­չի, բո­զի վաս­տակ, շան­սա­տակ լի­նես, օր ու արև չտես­նես…»: Բա­ռա­յին աղ­բի հետ նաև իս­կա­կան աղբ է շպրտ­վում ինձ վրա: Բանտ եմ հաս­նում ոտ­քից գլուխ աղ­տոտ­ված:
Բաց դատ է ըն­թա­նա­լու հա­րյուր­հա­զար­տե­ղա­նոց մար­զա­դաշ­տում: Մուտքն ա­զատ է: Ինձ դա­տե­լու է ժո­ղո­վուր­դը: Օրն ար­դեն հայտ­նի է: Ամ­բողջ աշ­խար­հից զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են ժա­մա­նում: Հյու­րա­նոց­նե­րում այլևս տեղ չկա:
Եվ հան­կարծ կա­տար­վում է ա­ներևա­կա­յե­լին, ա­նի­մա­նա­լին, ա­նըմ­բռ­նե­լին: Տա­փակ մի­ջա­դե­պը, գրե­թե ա­մեն օր տե­ղի ու­նե­ցող սո­վո­րա­կան դիպ­վածն ստի­պում է հե­տաձ­գել դա­տը: Իմ մա­հա­պա­տի­ժը պա­հան­ջող ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյան գրա­սե­նյա­կում գո­ղու­թյուն է կա­տար­վել: Հրա­կա­յուն պա­հա­րա­նից գո­ղա­ցել են խո­շոր չա­փի գու­մար, կարևոր փաս­տաթղ­թեր և մի շարք ար­ժե­քա­վոր ի­րեր: Եվ ի՞նչ եք կար­ծում, ու՞մ մատ­նա­հետ­քերն են այն­տեղ գտել… Ա­յո, կռա­հե­ցի՛ք… Իմ մատ­նա­հետ­քե­րը…
Բան­տի տե­սահս­կո­ղու­թյան բո­լոր գոր­ծիք­նե­րը հաս­տա­տում են, որ ես մեկ վայր­կյա­նով ան­գամ դուրս չեմ ե­կել իմ խցից: Այն­պես որ, լևի­տա­ցիա­յի վար­կածն այս դեպ­քում չի անց­նում:
Բնա­կա­նա­բար վերց­րել են կու­սակ­ցու­թյան ա­ռա­վել կարևոր ան­ձանց մատ­նա­հետ­քե­րը, նրանց, ով­քեր հա­ճախ են լի­նում գրա­սե­նյա­կում: Եվ ի՞նչ… Պարզ­վել է, որ իմ և նրանց մատ­նա­հետ­քե­րը հա­րյուր տո­կո­սով հա­մա­պա­տաս­խան են: Նույն ար­դյունքն է ստաց­վել մյուս բո­լոր ան­դամ­նե­րի պա­րա­գա­յում: Այս­պի­սով, գո­ղու­թյան հա­մար ինձ մշ­տա­պես հայ­հո­յող, իմ մա­հը ե­րա­զող կու­սակ­ցու­թյան բո­լոր ան­դամ­նե­րը և ես միևնույն մատ­նա­հետ­քերն ու­նենք, հետևա­բար հա­վա­սա­րա­պես պա­տաս­խա­նա­տու ենք բան­կե­րի կո­ղո­պու­տի հա­մար:
Ի­րա­վի­ճակն ա­վե­լի է բար­դա­ցել, զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր են սկս­վել երկ­րով մեկ: Ժո­ղովր­դի պա­հան­ջով ստու­գել են կա­ռա­վա­րու­թյան բո­լոր ան­դամ­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի և դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյան բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մատ­նա­հետ­քե­րը: Նո՛ւյն պատ­կե­րը:
Եվ այդ ժա­մա­նակ Ազ­գա­յին Ժո­ղո­վը ո­րո­շում է ըն­դու­նում ստու­գել երկ­րի ամ­բողջ բնակ­չու­թյան մատ­նա­հետ­քե­րը: Դե­պու­տատ­նե­րից մեկն էլ ա­ռա­ջար­կել է այդ ստու­գու­մը ո­րա­կել «մատ­նա­հա­մար» բա­ռով: Եվ այդ­պես, մի քա­նի ա­միս տևած «մատ­նա­համ­րանքն» աշ­խար­հով մեկ ազ­դա­րա­րել է, որ իմ երկ­րում բո­լո­րը` նո­րա­ծին­նե­րից մինչև մա­հա­մերձ ծե­րե­րը, միևնույն նա­խա­գա­հա­կան մատ­նա­հետ­քերն ու­նեն, և որ հե­տա­գա բո­լոր սե­րունդ­ներն այդ մատ­նա­հետ­քե­րով են ծն­վե­լու:
Հե­տաքն­նու­թյու­նը, սա­կայն, շա­րու­նակ­վում է:
Աշ­խար­հահռ­չակ ոճ­րա­բան­նե­րը ցն­ցող հայտ­նա­գոր­ծու­թյուն են ա­րել. իմ երկ­րում մատ­նա­հետ­քի ան­բու­ժե­լի վի­րուս է տա­րած­վել, որն ակն­թար­թի մեջ նույ­նաց­նում է վա­րա­կակ­րի և վա­րակ­վա­ծի մատ­նա­հետ­քե­րը: Բա­վա­կան է ձեռ­քով բարևեն ի­րար, որ­պես­զի տեղ­նու­տե­ղը մատ­նա­հետ­քե­րը նույ­նա­նան: Նո­բե­լյան մր­ցա­նա­կին ար­ժա­նի այս գյուտն ա­նե­լուց հե­տո նրանք փոր­ձում են պար­զել` ե՞ս եմ վա­րա­կել իմ ժո­ղովր­դին, թե՞ ժո­ղո­վուր­դը` ինձ:
Ա­սում են, որ մինչև հի­մա շա­րու­նա­կում են ջա­նա­սի­րա­բար փնտ­րել, բայց այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում պար­զել, թե ով ում վա­րա­կեց:
Ա­լեք­սանդր ԹՈՓ­ՉՅԱՆ
Ծա­նո­թագ­րու­թյուն­ներ
1. Հատ­ված «Փո­սը» ան­տիպ վե­պից։
2. «Պա­տի մի­ջով անց­նող մար­դը», ըստ Մար­սել Է­մեի հա­մա­նուն վի­պա­կի։
Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ